Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Արևը փոփոխում է դեղի ազդեցությունը

Արևը փոփոխում է դեղի  ազդեցությունը

Կարոլինայի համալսարանի գիտնականները գտնում են, որ օրգանիզմի դեղերի ճեղքման հնարավորությունն անմիջականորեն կախված է արևի լույսից, հետևաբար և` տարվա եղանակից:

 

Այս տվյալներն օգնում են օրգանիզմում դեղի ազդեցության  անհատական տարբերությունների հանդեպ նոր հայացքի ձևավորմանը և թե արտաքին գործոններն ինչպես են ազդում օրգանիզմի տոքսիների չեզոքացման ունակության վրա: Հետազոտությունը հիմնված է հիվանդների 70.000  հետազոտության արդյունքների վրա, որոնք պարբերաբար ստուգվել են` որոշելու դեղի մակարդակն արյան մեջ: Խոսքն այն դեղերի մասին է, որոնք ճնշում են իմունային համակարգը, նշանակվում են օրգանների փոխպատվաստման ժամանակ:

 

Գիտնականները համեմատել են ձմռանը վերցրած հետազոտությունների արդյունքները ամռանը վերցրածների հետ: Պարզվել է, որ այնպիսի միացությունները, ինչպիսիք են տակրոլիմուսը և սիրոլիմուսը, տարվա ընթացքում արյան մեջ զգալիորեն փոխվում են, և այդ փոփոխությունը համընկնում է օրգանիզմում վիտամին D-ի մակարդակի փոփոխությանը: Ինչպես գիտենք, օրգանիզմի կողմից վիտամին D-ի վերամշակման հատկությունը ուղղակիորեն կախված է արևի լույսից: Հետազոտության արդյունքների համաձայն, այն  պահը, երբ օրգամիզմում առկա էր վիտամին D-ի ամենաբարձր մակարդակը, համապատասխանում էր արյան մեջ դեղի ամենացածր խտությանը: Ըստ գիտնականների վիտամին D-ն լյարդում ակտիվացնում է CYP3A4 համակարգի ֆերմենտները, ինչն օգնում է օրգանիզմից տոքսինների հեռացմանը:

 

«Եթե օրգանիզմն ակտիվորեն քայքայում է դեղը, ապա անհրաժեշտ է առավել բարձր դեղաչափ` արդյունքի հասնելու համար: Անհրաժեշտ է այս թեմայով հետագայում հետազոտություններ կատարել, սակայն արդեն պարզ է, որ CYP3A4 համակարգը, որն օրգանիզմի կարևոր ֆերմենտային համակարգ  է, կարող է նույն կերպ փոխել նաև շատ այլ դեղամիջոցների ազդեցությունը»,- ասում է Jonatan Lindh-ը՝ հետազոտության գլխավոր հեղինակը:

Սկզբնաղբյուր. “Drug Metabolism & Disposition”
Աղբյուր. Medlinks.ru
Լուսանկարը. doctorpiter.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ